Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է բացել հաշիվ World Top Investor մրցույթի շրջանակներում համապատասխան երկիրը սպասարկող բրոքերային ընկերությունում: 

World Top Investor 2016-2017 մրցույթի 7-րդ մրցաշարի գրանցումն արդեն բաց է:

Թրեյդերները, ներդրողներն ու պորտֆելային կառավարիչներն ողջ աշխարհից հրավիրված են մասնակցելու World Top Investor 7-րդ մրցաշարին, որը կմեկնարկի 2016 թվականի Սեպտեմբերի 30-ին:

Մասնակիցները կմրցեն հովանավոր բրոքերային ընկերությունների կողմից առաջարկվող ֆինանսական շուկաներում և գործիքներով` համապատասխան օրենսդրության սահմաններում: WTI-ն իր տեսակի մեջ միակ մրցույթն է, որը հնարավորություն է տալիս թրեյդերներին, ներդրողներին և պորթֆելային կառավարիչներին մրցելու համաշխարհային մակարդակով:

Մասնակիցները կարող են սկսել ցանկացած գումարից սկսած՝ 2,000 USD-ից կամ 2,000 EUR-ից և պետք է ձգտեն ցուցաբերել առավելագույն շահութաբերություն 12 ամիսների ընթացքում, օգտագործելով իրենց ներդրումային ռազմավարությունները և կապիտալի կառավարման մեթոդները: Մրցույթի ամբողջ ընթացքում օնլայն ռեժիմով կհարապարակվի տեղեկատվություն մրցույթի մասնակիցների կողմից ցուցաբերած արդյունքների վերաբերյալ, ներառյալ պորտֆելների եկամտաբերության գծապատկերները և մասնակիցների դիրքերը վարկանիշային աղյուսակում:

Պատրա՞ստեք ընդունել մարտահրավերը և մրցակցել համաշխարհային մակարդակի վրա 12 ամիսների ընթացքում:

Դիմեք հիմա. գրանցումը բաց է մինչև Սեպտեմբերի 29-ը:

Մասնակցության վճար՝ 50 եվրո:

 
Հովանավոր Բրոքեր Մեդիա Գործընկեր  
Dif Broker Banker.am ԲԱՑԵԼ ՀԱՇԻՎ

Օգնություն

Կապ տեղական բրոքերի հետ