1. WTI մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է բացել բրոքերային հաշիվ հովանավոր բրոքերային ընկերություններից մեկում նվազագույնը 2000 ԱՄՆ դոլարի կամ 2000 եվրոյի:
  2. Դուք պետք է բացեք հաշիվ WTI մրցույթի հովանավոր բրոքերային ընկերություններից մեկում:
  3. Դուք կարող եք ունենալ մրցույթին մասնկացող միայն մեկ հաշիվ:
  4. Դուք կարող եք ցանկացած ժամանակ` ներառյալ margin call-ի հասնելիս, համալրել հաշիվը լրացուցիչ միջոցներով: Արդյունքները հաշվարկելիս այդ միջոցները կավելացվեն նախնական ներդրված գումարին: Մրցույթի ընթացքում չի թույլատրվում ելքագրել գումարներ հաշվից, սակայն ցանկացած պահի Դուք կարող եք ընդհատել Ձեր մասնակցությունը մրցույթին:
  5. Ներկայացնելով մասնակցության հայտ` Դուք հաստատում եք World Top Investor մրցույթին Ձեր մասնակցությունը և ընդունում եք մրցույթի կանոնները:
  6. Ներկայացնելով մասնակցության հայտ` Դուք անվերապահորեն ընդունում եք, որ հովանավոր բրոքերային ընկերությունը իրավասու է իր հայեցողությամբ հրապարակել կամ այլ կերպ օգտագործել Ձեր անունները, լուսանկարները և հաշիվները որպես World Top Investor մրցույթի մասնակից:
  7. Մրցույթի տևողությունը 12 ամիս է, որի մեկնարկը տրվելու է 30.09.2016թ., իսկ ավարտը` 29.09.2017թ.: Մրցույթի վերջին օրը` 29.09.2017թ., մասնակիցների բոլոր դիրքերը պետք է լինեն փակ:
  8. Մրցույթի ընթացքում Դուք յուրաքանչյուր ամիս պետք է կատարեք նվազագույնը 2 գործարք:
  9. Բոլոր գործարքները պետք է իրականացվեն համաձայն հովանավոր բրոքերային ընկերության հետ կնքված պայմանագրի և համապատասխան օրենսդրական պահանջների:
  10. Մրցույթի կազմակերպիչ Խորհուրդը` ի դեմս Emerging Trade SA-ի ներկայացուցիչների, իրեն իրավունք է վերապահվում փոխել, մերժել կամ մեկնաբանել որևէ կանոն, եթե այն բխում է World Top Investor մրցույթի շահերից:
  11. Ֆյուչերսային պայմանագրերի մարման ամսում ֆյուչերսային դիրքերը փակելու բանակցման ընթացքում, Դուք պետք է հետևեք բրոքերի կարգադրությաններին: Բրոքերն իրավունք ունի ըստ իր հայեցողության փակել դիրքը, եթե մինչև առևտրային օրվա ավարտը Դուք չեք տվել դիրքը փակելու հրահանգ: Առևտրի համար հասանելի են արժեթղթեր, ֆյուչերսային պայմանագրեր և էլեկտրոնային առևտրին հասանելի այլ գործիքներ` ցուցակված Բրոքերի առևտրային հարթակում:
  12. Յուրաքանչյուր դիրքի մարժինալ պահանջները պետք է համապատասխանեն Բրոքերի պահանջներին:
  13. Բրոքերը պատասխանատվություն չի կրում պատվերների ընդունման և փոխանցման հետաձգման համար, որոնք տեղի են ունեցել Բրոքերից անկախ հանգամանքներում, մասնավորապես՝ համակարգչային անսարքությունների և կապի խափանման պատճառով:

ԲԱՑԵԼ ՀԱՇԻՎ

Մրցիր ու ձեռք բեր համաշխարհային ճանաչում որպես Աշխարհի Առաջատար Ներդրող

ՄԱՍՆԱԿՑԵԼ

Օգնություն

Կապ տեղական բրոքերի հետ